Tuesday, March 3, 2015

ՄԱՄԱՅԻՍ




Ի սկզբանե որոշել էի, որ այս բլոգում գրելու եմ միայն իմ հրեշտակի՝ Մարիայիս մասին: Բայց հիմա սիրտս պայթումա, ուզում եմ ամբողջ աշխարին գոռալ, ասել ու ցույց տալ, թե ես ինչքան շատտտտտտտ եմ սիրում իմ ՄԱՄԱՅԻՆ` համար առաջին հրեշտակին, ով ինձ պաշտպանելա դեռ չծնված օրվանից:



ՄԱՄԱՍ աշխարհի ամենաուշադիր, անձնվեր, բարի, հոգատար մամանա: Ես ասում եմ Հասմիկ Մակարյան չի իմ մաման, որտև Մամաս չի մտածում, թե ինքը ինչա սիրում, ինչա ուզում, ինչնա իրան հարմար կամ կարևոր: Իմ մաման իմ ու ախպորս ընտանիքների ցանկությունների միավորումնա, որտև հրաշք ՄԱՄԱՍ մտածումա , թե ինչնա կարևոր ու հարմար իրա էրեխեքի համար, ինչ են ուզում իրա էրեխեքը, ինչ անի իրա էրեխեքի համար: ՄԱՄԱՍ իրա կյանքի 53 տարիների ընթացքում իրա համար ոչինչ չի արել, միշտ արել ու անումա մեր՝ իրա էրեխեքի համար:



Ես հպարտ եմ իմ ՄԱՄԱՅՈՎ, ես սիրում եմ ու շատ գնահատում, սիրում եմ ու էլի շատ շատ շատ շատ անսահման սիրում իմ մամային: Իմ իմացած 5 լեզուներում չկան տենց բառեր, աշխարհի բոլոր լեզուների բառերը հերիք չեն, որ ասեմ թե ինչքան եմ սիրում ՄԱՄԱՅԻՍ, ինչքան շնորհակալ եմ անձնվիրության համար, ինչքան եմ գնահատում , որ <իմ, ինձ>ի փոխարեն մամաս անումա ու արելա <դուք, իմ էրեխեքի համար>:



Մոսկվան դաժանա:Մարդիկ ստեղ էգոիստ են, կյանքը դժվարա, առօրյան՝ սեռի:

Մամաս 45 օր ստեղ էր: Իմ քնքուշ, իմ բարի, իմ համեստ, իմ տնարար, իմ անձնվեր.... Քեզ շատ եմ սիրում ՄԱՄ ջան: 45 օրվա ամեն վայրկյանը մամաս ապրեց՝ աշխատելով ամեն վայրկյան ինձ մի օգուտ տալ: Ամբողջ օրը մամաս աշխատում էր Մարիայիս ինչ որ բան սովորացներ՝ լրացնել էն բացը, որ էս դաժան քաղաքում, դաժան ֆինանսական պայմաններում չեմ կարում անեմ իմ էրեխու համար:



Աշխարի մայրերը հաստատ շատ տարբեր են լինում ու իրանց էրեխեքին տարբեր ձև վերաբերվում, լինում են դաժէ մայրեր , որ սպասելիքներ են ունենում իրանց էրեխեքից: Էրեխեքն ել տարբեր են լինում, հիմնականում իրանց կյանքով ապրող: Ես 29 տարեկան եմ ու իմ կյանում մամայիս ոչ մի նվեր չեմ առել, արել, ոչինչ չեմ տվել ու գիտեմ, որ իմ հրաշք ՄԱՄԱՆ ոչինչ ինձնից չի սպասում:  Երբ որ մամաս հիվանդ ա եղել կամ իրան վատա զգացել, երբեք ցույց չի տվել, որ մենք չանհանգստանանք: Հանգիստ ու թաքուն իրա ցավերի մեջ դեղա խմել եւ պառկել մինչև իրան լավ զգա: ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՄ եմ ՔՈ  առաջ ՄԱՄ ջան:



Երբ որ զանգեցի ու մամայիս ասեցի, որ իրա կարիքն ունեմ, մամաս մի վայրկայն չմտածեց: Արագ իմ խնդրած օրը եկավ Մոսկվա: Հետո իմացա, որ մամաս վիրահատության կարիք ունի, բայց դա կարևոր չէր, որտև Մամայիս էրեխուն տենց էր պետք: ՄԱՄ ՋԱՆ քեզ շատ եմ սիրում ու շնորհակալ եմ, որ Աստված քեզա ինձ Մամա տվել:



Ուրիշների համար շատ շատ ավելին եմ արել, հոգ եմ տարել, երբ որ  հիվանդ են եղել, օգնել եմ, նվիրել եմ հնարավորությանս սահմաններում, արել եմ շատ շատ............... բայց քո համար ոչինչ չեմ արել: Ոչինչ չսպասելով ու չստանալով՝ Դու ինձ մեկա նվիրում ես քո ամբողջ անձը՝ առանց ափսոսալու: 



Ես հաստատ չեմ կարա իմ ՄԱՄԱՅԻ նման լինեմ, որտև ապրելով էս պաֆիգիստ քաղաքում, դժվարա պահել իրական, անձնվեր որակները: Բայց ես ամեն ինչ կանեմ, որ  ՄԱՄԱՅԻՍ գոնե կեսի չափ լինեմ իմ էրեխու համար: Իմ ԱՆՁՆՎԵՐ, ՔՆՔՈՒՇ, ՀԱՄԵՍՏ, ԲԱՐԻ, ԱՇԽԱՏԱՍԵՐ, ՏՆԱՐԱՐ,ԻՄ ՀՈԳԱՏԱՐ , ԻՄ ԱԶՆԻՎ, ԻՄ ԱՌԱՔԻՆԻ ....,................................................ ՄԱՄ ՋԱՆ քեզ շատ եմ սիրում, հպարտանում եմ, խոնարհվում եմ քո առաջ, ՔԵԶՆԻՑ կսովորեմ ոնց լինել իսկական մայր:




Մարտի 5, 2015 



ՀԳ: 29 տարի ուշացել եմ Քեզ ասեմ, որ ես հպարտանում եմ Քեզնով 

























No comments:

Post a Comment