Շնորհակալ եմ քեզնից, հա, հա հենց քեզնից , որ հիմա կարդում ես Մարիայի մասին բլոգը ու անընդհատ վերադառնում ես ստուգելու՝ արդյոք նորություններ կան, թե չէ: Ասեմ, որ ես էլ միշտ ստուգում եմ տեսնեմ, թե ինչքան ժամանակը մեկ ես վերադառնում :Ճ
Այս էջը նվիրվում է Մարիայի հոգևոր կյանք մտնելու առաջին քայլին՝ մկրտությանը: Օգոստոսի 26-ին Մոսկվայի հայկական եկեղեցում Մարիան մկրտվեց ու նրան տրվեց հոգևոր անուն՝ Մարիամ: Իրականում հենց Մարիամ ի նկատի ունենալով էինք Մարիային Մարիա անվանել:
Հրաշք էր պարզապես, որ իմ արքայադուստրը մինչև վերջ ուշադիր լսում էր Տեր Հոր խոսքերը, ոնց որ հասկանար, թե ինչ է կատարվում: Արարողության միայն վերջում Մարիան վախեցավ, երբ Տեր հայրը սուրբ ջրով փորձեց Մարիայի ոտքերը լվանալ:
PS: հենց նոր սա էի գրում , Մարիաս նայեց իր նկարին ու ասեց ՛Վարդանան Մարիրանա մամ՛
Հաշվի առնելով, որ ցավոք էս անգամ իրադարձություններից մի քանի ամիս ուշ եմ գրում, քչով կբավարարվենք:
էս էջը նվիրում եմ բոլոր էն մարդկանց ովքեր իմ Մարիային շատ են սիրում՝ Չինաստանից մինչև Ամերիկա
No comments:
Post a Comment