Մեր լեզուն , մեր խոսքը

Այս հատվածը լինելու է հայերեն լեզվով, քանզի այստեղ զետեղելու եմ Մարիայի հայերեն բառերը և դրանց յուրովի արտահայտման ձևերը: Սկսեմ նրանից, որ Մարիան սկսեց բառեր , մամա, պապա արտասանել հենց մեկ տարեկանից: Սակայն կապակցված խոսքը որպես այդպիսին բառակապակցությւոնների և կարճ նախադասությունների տեսքով սկսել է կիրառել բոլորովին վերջերս , գրեթե 1 տարեկան 10 ամսեկանում: Այնուամենայնիվ դեռ կան բառեր, որ Մարիան յուրովի արտասանում: Այս հատվածը կարծում եմ միայն հետաքրքիր կլինի նեղ մարդկանց շրջանակի համար, ովքեր պարզապես կզվարճանան փոքրիկի լեզվի ճկունությամբ ու երբեմն կզարմանան, թե ' բայց սա այս բառի հետ ինչ կապ ունի': 




Մարիայի առաջին բառը մամա, պապա, տատա -ից հետո եղել է գըրք /գիրք/: Ես նրա համար միշտ ընթերցել եմ գրքեր, հեքիաթներ, մանկական Աստվածաշունչ ու չնայած նա դեռ սկզբում ոչինչ չէր հասկանում, այնուամենայնիվ սիրում էր քնել գիրք կարդալուն զուգահեռ: Հիմա նա բավականին ինքնուրույն է ու բացում է իր գիքերն ու կարդում, հետո հաճույքով նորից  է կարդում ու էդպես մի քանի անգամ: 


Այժմ մի քանի բառեր գրեմ :ճ

ալլադին -ադալա
արդուկ- հաթու
կոշիկ- կաց
մրջուն-բոջ
վագր- վագըլը
ագռավ-ագըլը
արջ-աչ
ուտել-հափ
Օֆելյա- Օֆալա
Մեսրոպիկ-Մոպիկ
Արամիկ-Ամիկ
Գոծի գնա ֆող բելի
գնացք- չուկ չուկ
գլխարկ- կակաք
ակնոց- ակոց
անձեռոցիկ- աչուկ
տորթ- տոթ
ուռա- ուլա
երգի- էքի
լողավազան - բասա
լողանալ- չոփ չոփ




2 տարեկան 3 ամսեկանում բառապաշարում ավելացել են նոր ՛հետաքրքիր՛ բառեր՝
հեռուստացույց-հեցացուց
գլուխ- գլոֆ
տինաշեն
զայց-յայաց
սառնարան-խալադիկ
գովազդ-գովադ (youtube-ի գովազդներից մնացած)

No comments:

Post a Comment